Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը պահանջող ուսանողների գործողությունների մասին, նշեց, որ այդ պահանջը դեռ նախարարություն չի հասել, հետևաբար իրենք որոշում կկայացնեն այն ժամանակ, երբ նման պահանջ ստանան:
Առհասարակ խնդրի մասով նախարարը նշեց, որ իր ղեկավարած կառույցն արբիտորի դեր է կատարում ու որոշումներ կայացնելու է այնպես, որ դրանք բխեն օրենքից և իրավունքից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իր հրաժարականը պահանջող ուսանողների հետ հանդիպումից հետո ռեկտոր Սիմոնյանը ճնշման հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվեց, իսկ ուսանողները շարունակում են պայքարը: