Մասիս քաղաքային համայնքի ավագանու անդամների հայտարարությունը.
2016թ. սեպտեմբերի 18-ին մենք՝ ներքոստորագրողներս, ստանալով մասիսցիների վստահության քվեն, ընտրվել ենք Մասիս քաղաքի ավագանու անգամներ՝ իրականացնելով օրենքով սահմանված կարգով մեր լիազորությունները:
Սույն թվականի մայիսի 31-ին զանգվածային լրատվական միջոցներից տեղեկացանք, որ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Մհերի Համբարձումյանը և քաղաքապետի տեղակալ Կարեն Կարապետի Օհանյանը:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանն իրենց ամբողջ գործունեությունն իրականացրել են ի նպաստ Մասիս քաղաքի և մասիսցիների:
Հետաքննության, նախաքննության մարմիններից, դատական համակարգից պահանջում ենք վերացնել քաղաքապետի և նրա տեղակալի ձերբակալման մասին որոշումները, ազատ արձակել և իրականացնել անաչառ դատավարական գործողություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք երբևէ չեն խուսափել մասնակցել քրեադատավարական գործողությունների, չեն խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը։
