Հասարակություն Ֆեյսբուք 

Ներկայացվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը

analitik.am

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն պաշտոնապես նշանակված կարգավիճակով ձեզ եմ ներկայացնում իմ թիմի կարևորագույն շարժիչ ուժերից մեկին` փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին:

Վարագը 29 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում, 2011-ից բնակվում է Հայաստանում, ամուսնացած է` ունի մեկ տղա:

Կրթությունը ստացել է Բեյրութում և Երևանում, աշխատել է տարբեր ոլորտներում, հեղափոխությունից առաջ հանգրվանելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում»` որպես հանրային կառավարման ոլորտի փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Իմ լիակատար վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում պարոն Սիսեռյանին` ժողովրդի հաղթական ընթացքի շարունակականությունն ապահովելու պատասխանատու գործում:

Ահա թե ինչ ենք պատկերացնում մենք` ասելով, որ մեր նպատակն է Հայաստանում կենտրոնացնել Սփյուռքի մարդկային, մտավոր, հոգևոր, ֆինանսական ներուժը: Եվ սա լինելու է շարունակական` պետական կառավարման բարձր պաշտոններից, մինչև մասնավոր ոլորտի աշխատողներ, արվեստից մինչև բիզնես ու ռազմական գործ:

Նույն շարքից