Երեխաների Պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն և երեխաների համար համբուրգերներ պատրաստել:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախագահը, պատասխանելով հարցին, թե ինչի կարիք ունեն Հայատանում երեխաները, նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, երեխաներն առաջին հերթին սիրո կարիք ունեն:
Նախագահը նաև հերքել է տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է կուսակցություն բացել՝ նշելով, որ զրո հարցերին չի պատասխանում:
Տեսանյութը՝ Panorama.am: