Քաղաքական Միջազգային 

Իսպանիայի կառավարությանն անվստահություն են հայտնել. Դեմոկրատներին կփոխարինեն սոցիալիստները

Իսպանիայի Կոնգրեսն անվստահություն է հայտնել Իսպանիայի կառավարությանը, որը գլխավորում է Մարիանո Ռախոն: Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից:

Ռախոյի կաբինետին անվստահություն են հայտնել 180 պառլամենտականներ: Իսպանիայում նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն  կստանա սոցիալիստ Պեդրո Սանչեսը:

Դեմոկրատ Ռախոյն իր ելույթում ընդունել է պարտությունը և ներողություն խնդրել այն մարդկանցից, ովքեր իրենց վիրավորված են զգում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իսպանիայի դատարանը հակակոռուպցիոն Գյուրտել գործի քննության շրջանակներում հայտնաբերել է Ռախոյի Ազգային կուսակցության հետ կապված մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր հարկեր են թաքցրել և փողերի լվացմամբ են զբաղվել: Դատարանը նաև պարտավորեցրել է Ազգային կուսակցությանը վճարել 245 հազար եվրոյի չափով տուգանք: Հենց այս դեպքից հետո էլ սոցիալիստներն  առաջարկություն են ուղարկել Կոնգրես՝ պահանջելով վարչապետին անվստահություն հայտնել:

Նշենք, որ Ռախոյը նախօրեին հայտարարել էր, որ անվստահությունը կարող է կապված լինել ոչ թե Գյուրտել գործի հետ, այլ Սանչեսի ամբիցիաների:

Նշենք նաև , որ Գյուրտել անունը ստացած գործի քննությունը սկսվել է մոտ 10 տարի առաջ: Գործի շրջանակներում բացահայտվել են Ազգային կուսակցության ղեկավար պաշտոններ զբաղեցրած անդամների կողմից օրենքի խախտումներով կատարված գործարքները:

Գործի հիմնական դերակատարը Ֆրանսիսկո Կորեան է, որի անունով էլ հենց քննությունն անվանվել է (իսպաներեն correa նշանակում է գոտի, Gurtel- գերմաներեն նշանակում է գոտի): Իսպանիայի Գերագույն դատարանը 2018-ի մայիսի 24-ին Կորեային դատապարտել է 51 տարվա ազատազրկման:

 

Նույն շարքից