«Առաջին կարևորագույն խնդիրն այն է, որ ընթանում են ԸՕ-ի բարեփոխման աշխատանքներ, և կարևոր է, թե ինչ ծավալի փոփոխություններ կիրականացվեն, ինչ խնդիրների կառնչվեն այդ փոփոխությունները»,-այսօր՝ հունիսի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Մուկուչյանի խոսքերով, հենց դրանցով է պայմանավորված լինելու կատարվող աշխատանքի ծավալները. «Եթե նույնիսկ գործող ԸՕ-ի կանոնակարգումներն ենք հիմքում ընդում, պետք է նկաատել, որ հերթական ընտրության համար նախատեսված ժամկետները արտահերթ ընտրությունների ժաամանակ էականորեն կրճատվում են, այսինքն կատարվելիք աշխատանքի ծավալը առնվազն կրկնակի շատանալու է»:
Ինչպիսին կլինեն այդ ծավալները, ըստ Մուկուչյանը, կախված է նրանից, թե ինչ նոր մոտեցումներ, պահանջներ կլինեն:
Ինչ վերաբեերում է ընտրակարգին, ԿԸՀ-ի նախագահի խոսքերով, դա բացառապես քաղաքական ուժերի որոշելիք հարցն է:
Հավելենք, որ նոր կառվարության այսօր ընդունված ծրագրի համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենա առավելագույնը մեկ տարում: