Հասարակություն 

Մկրտչյան Դավիթ, թաղեմ բալիդ. Զինվորի մայրն արդարություն է պահանջում Նիկոլ Փաշինյանից

«Աղվան Հովսեփյանը բոլորին հրահանգում է չբացահայտել սպանությունները: Առաջին տականքն Աղվան Հովսեփյանն է: Այս երեխաների արյունով հարստություն են կուտակում: Իրանք որ հաց են լափում, չեն հիշո՞ւմ, որ էս երեխաների արյան գնով են լափում»,-այսօր կառավարության մոտ հայտարարում էր օրեր առաջ որդուն կորցրած զինվորի մայրը՝ նշելով, որ որդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, սակայն դեպքը ձևակերպվել է որպես ինքնասպանություն:

Զինվորի մայրն արդարություն էր պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ նշելով, որ նա պետք է բացահայտի սպանությունը, եթե ժողովրդի կողմից է. «8 հոգի են եղել դիրքերում, իմ տղան էլ հետները՝ 9 հոգի: 8-ի մեջ եղել է լեյտենանտ Գառնիկ Ավետիսյանը, բոլորը մասնակից են եղել, նրանք տեսել են, թե ինչպես են երեխուս սպանել, 8 հոգու մեջ չեն կարողանո՞ւմ պարզել, թե ով է եղել սպանողը: Որդուս գումարտակի ժամանակավոր հրամանատարը Մկրտչյան Դավիթ, թաղեմ բալիդ: Իմ երեխեն միշտ իրանից ա բողոքել»

Զինվորի մայրը պահանջում էր վարչապետին ընդունել իրեն:

Կառավարության մոտ էին նաև ավելի վաղ որդի կորցրած մայրերը, ովքեր նշում էին, որ ՊՆ Դավիթ Տոնոյանն ամեն ինչից լավ տեղյակ է՝ հավելելով, որ իրենք իրենց որդիներին ետ չեն կանչում բանակից, ուղղակի ուզում են, որ բանակում սպանությունները կանգնեն:

 

Նույն շարքից