Քաղաքական 

Զոհրաբ Մնացականյանն առաջին անգամ որպես ՀՀ ԱԳ նախարար կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ հունիսի 7-ի կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և ԼՂ հակամրտությանը: Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:
ՌԴ պաշտոնյան նշել է, որ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, որոնք կլինեն Սոչիում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման կոնտեքստում:

 

 

Նույն շարքից