Ով տվյալ պահին իշխանություն է, նա է թելադրում խաղի կանոնները: Բոլորն էլ գիտեն, թե ով ինչ է տանում ու ինչ ներմուծում: Այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի ընկերություններում սկսված ստուգումներին՝ Ծառուկյանն ասաց. «Մարդն ասում է՝ ինձ ասել են, ես արել եմ: Հիմա խաղի կանոնները փոխվել են, պարոն վարչապետը խաղի կանոններ է դրել, բոլորը դրանցով պետք է շարժվեն: Բոլորն էլ գիտեն, դաժե գիտեն, թե Ալեքսանյան Սամվելն ինչ է շնչում, ինչ է ուտում, ինչքան փող է աշխատում, որտեղից: Խաղի կանոները դրել են, աշխատել է: Ինքն էլ ասում է՝ ասել են այսպես, ես էլ արել եմ»:
Ծառուկյանը նաև նշեց, թե դեմ չէ, որ իր ընկերություններում ստուգումներ անեն, ինքը խախտումներ չի արել: