Հասարակություն 

ՌԴ մի խումբ քաղաքացիներ ծնկաչոք դիմել են Վլադիմիր Պուտինին

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի 20 խաբված բնակիչներ, ովքեր տուն էին գնել կիսակառույց շենքում և խաբվել, ինքնատիպ ձևով որոշել են արդարության հասնել:

Նրանք տեսաուղերձով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նրանք պատմում ենք իրենց խնդրի մասին, այնուհետև նվաստացուցիչ ձևով հրապարակային խնդրում են Պուտինին.  « Վլադիմիր Վլադիմիրովիչ, մարդկայնորեն ամոթ չե՞ք զգում, երբ Ձեր քաղաքացիները ծնկաչոք դիմում են Ձեզ: Պարոն նախագահ, օգնեք մեզ»:

Այս տեսաուղերձը քննադատվել է սոցիալական հարթակներում՝ համարվելով ստորացուցիչ:

Նույն շարքից