Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ծանոթացեք Վարչապետի Աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալին՝ Ծովինար Սողոմոնյանին

analitik.am

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ծանոթացեք Վարչապետի Աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալին ՝ Ծովինար Սողոմոնյանին: (Tsovinar Soghomonyan)

Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017թվականից վարչության պետի պաշտոնը:
2013թ. կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Երկար տարիներ զբաղվել է շախմատով՝ համալսարանական տարիներին հանդես գալով նաև ԵՊՀ-ի կանանց թիմում:

Պայծառ Ծովինար

Նոր Հայաստան

#Ծառայում_ենք_Հայաստանի_Հանրապետությանը

Նույն շարքից