Հունիսի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Գյումրիում այցելել է սոցիալական հոգածության կետրոն: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում.
Հրաշք ակնթարթներ Գյումրու սոցիալական հոգածության կետրոնի երեխաների հետ հանդիպումից...
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Թանդիլայնը նշել է, որ Գյումրի եկել է նպատակային, քանի որ հենց այդ քաղաքում հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների թիվը շատ մեծ է:
Երեխաների հետ հանդիպմանը Թանդիլյանը հիշել է նաև իր մանկությունը՝ նշելով, որ իր հայրենի քաղաքում բասկետբոլի թիմի անդամ է եղել ու զբաղվել է կարատեով:
Հավելենք, որ նախարարը կենտրոնին հանձնեց նաև նախագահի մրցանակը:



