Քաղաքական Բարի օր 

Սպիտակ տանը պատրաստվում են Թրամփ-Պուտին հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Թերթի աղբյուրը հայտնել է, որ այս օրերին Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանը գտնվում է ԱՄՆ-ում, որպեսզի երկրի իշխանություններին օգնի պատրաստվել Պուտինի հետ հանդիպմանը: Նախապատրաստական աշխատանքները գտնվում են սկզբնական փուլում, կողմերը պետք է համաձայնեցնեն հանդիպման վայրն ու ժամանակը:

Նշվում է, որ Պուտին-Թրամփ հանդիպման նախաձեռնողը դեսպան Հանթսմանն է, ով այդ ուղղությամբ աշխատում է արդեն մի քանի ամիս: Հանդիպման ժամանակ քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են Սիրիային, Ուկրաինային ինչպես նաև միջուկային զենքի վերահսկողությանը:

Մայիսի 24-ին Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախագահների հանդիպման համար աշխատանքներ դեռ չեն տարվում:

Նույն շարքից