Հասարակություն գլխավոր 

Մեզ համար հպարտություն է, որ ունենք ձեր նման հայեցի կրթված ու բանիմաց սերունդ. Տարոն Մարգարյան

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառումներում լավագույնը ճանաչված աշակերտներին:
Ողջունելով պատանիներին և շնորհավորելով տոնի առթիվ, Երևանի քաղաքապետը մաղթել է նրանց  քաջ առողջություն և հաջողություններ ուսման  մեջ:
«Մեզ համար հպարտություն է, որ ունենք ձեր նման հայեցի կրթված ու բանիմաց սերունդ: Ես իսկապես ուրախ եմ, որ 2800-ամյա մեր քաղաքի վաղվա իրական տանտերը լինելու է ձեզանից յուրաքանչյուրը և համոզված եմ, որ դուք մեծ պատասխանատվությամբ ու սիրով շարունակելու եք շենացնել Երևանը», - նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար, աշակերտներն էլ վստահեցրել են, որ կանեն հնարավորը, որպեսզի դառնան Հայաստանին ու քաղաքամայր Երևանին արժանի քաղաքացիներ և մասնագետներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նույն շարքից