Հասարակություն 

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում Uber-ն արգելելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին հայտարարել է, որ այսուհետ երկրում Uber-ի գործունեությունը դադարեցվում է, գրում է Daily Sabah-ը:

Էրդողանն ասել է, որ Թուրքիայում կա տաքսիների համար սեփական համակարգը և Անկարան թույլ չի տա արտասահմանյան ընկերություններին խափանել այն: Նա նշել է, որ օրինակ Ստամբուլում քաղաքացիներին սպասարկում է մոտ 18 հազար ավանդական դեղին տաքսի:

Uber-ի կողմնակիցներն իրենց հերթին նշում են, որ Էրդողանի ասած տաքսիների ցածր մակարդակն է, որ օգնել է ամերիկյան ընկերության հաջողությանը:

Ավելի վաղ Uber-ն իր աշխատանքները դադարեցրել էր Բուլղարիայում, Դանիայում և Հունգարիայում, իսկ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ճապոնիայում աշխատում է սահմանափակումներով:

 

Նույն շարքից