Տնտեսություն Բարի օր 

Մենք դեռ մեր գործընկերներին ցույց չենք տվել այն, թե ինչ կարող ենք անել. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով, ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության պոտենցիալը դեռ մինչև վերջ բացված չէ: Այս մասին ՀՀ նախագահը խոսել է Россия 24-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Մենք ամբողջությամբ չենք բացել մեր հնարավորությունները: Պետք է լավ աշխատենք: Մենք դեռ մեր գործընկերներին ցույց չենք տվել այն, թե ինչ կարող է անել Հայաստանը ԵԱՏՄ-ի համար: Իրականում Երևանը կարող է լինել ուժեղ և լավ գործընկեր եվրասիական գործընկերության համար»,-ասել է Սարգսյանը:

«Փոքր Հայաստանը միայն փոքր երկիր չէ, այն 3,5 միլիոնանոց շուկա ունեցող երկիր է: Մենք մի միության մասնիկ ենք, որտեղ արդեն շատ խոչընդոտներ չկան»,-հավելել է նախագահը:

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Երևանը համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ և կարող է նպաստել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններին:

 

 

Նույն շարքից