Հասարակություն 

Կանեփանման բույսեր՝ մածունի տարայի մեջ. Ստուգումներ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

Հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման:

Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Նույն շարքից