Այսօր՝ հունիսի 2-ին, մեկնարկել է «Իմ քայլը» ֆորումը, որը նպատակ ունի նոր Հայաստանի կերտմանը մասնակից դարձնել քաղաքացիներին, ովքեր կունենան առաջարկներ, գաղափարներ և այլն:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշել է, որ ֆորումի ընթացքում քննարկվելու են առաջարկված գաղափարները, որոնք հետագայում ներկայացվելու են կառավարությանը կամ դառնալու են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նախընտրական ծրագրի մաս:
Պատգամավորի խոսքերով, ֆորումը միայն մասնագետների համար չէ, հրավիրվել են նաև ուղղակի քաղաքացիների, ովքեր ինչ-որ մտքեր ունեն. «Անպայման չէ, որ բոլոր առաջարկներն ընդունվեն, ուղղակի այսպիսի հարթակները պետք է մատչելի լինեն բոլորի համար, ովքեր ասելիք ունեն»: