Քաղաքական Միջազգային 

Մամեդյարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ բողոքել է Հայաստանից

Նյու Յորքում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնեո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, Մամեդյարով բողոքել է հայկական կողմից՝ նշելով իբր Հայաստանը բռնություն է գործադրել Ադրբեջանի նկատմամբ և այլն: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության և բազմակողմանի զարգացման համար:

Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից:

 

Նույն շարքից