Ստամբուլում 29-ամյա տղամարդը պաշտպանել է ամուսնու կողմից ծեծի ենթարկվող կնոջը՝ գլխով հարվածելով հարձակվողին: Կատարվածի տեսանյութը հայտնվել է համացանցում, գրում է Hurriyet Daily News-ը:
Ավելի ուշ պարզվել է, որ անծանոթ կնոջն ամուսնու հարվածներից պաշտպանած տղամարդը հավաքարար է:
Այն բանից հետո, երբ 29-ամյա Էմրե Դերեբաշին վնասազերծել է կնոջը ծեծող տղամարդուն, ներկաները ոստիկանություն են հրավիրել դեպքի վայր:
https://www.youtube.com/watch?time_continue=19&v=yJyeE8-GrBQ