Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, կալանքի կիրառումը մերժվել:
Աթանեսյանը նաև հայտնեց, որ դատարանի որոշումը կայացվել է առանց ԱԺ պատգամավորների միջնորդությանը: Գրավի կարիք ևս չի եղել:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: