Իտալիայի Ներքին գործերի նորանշանակ նախարար Մատեո Սալվինին, ով ղեկավարում է ծայրահեղ աջակողմյան «Հյուսիսային Լիգա» (Lega Nord) կուսակցությունը, հայտարարել է, որ իր հիմնական խնդիրը լինելու է դեպի Իտալիա անօրինական միգրանտների դեմ պայքարը: Նա նշել է, որ պատրաստվում է արտաքսել մոտ կես միլիոն անօրինական միգրանտներին:
Այս մասին տեղականում ենք իտալական ԶԼՄ-ներից:
ԶԼՄ-ների հետ զրույցում նա ասել է. «Իտալիան կբացի դռները լավ մարդկանց համար, սակայն կփակի դրանք կարգը խախտողների և նրանց համար, ովքեր մտածում են, թե իրենց մասին պետք է հոգ տանեն: Նման մարդկանց տուն ուղարկելը մեր հիմնական խնդիրն է լինելու»:
Սալվինին նաև հայտնել է, որ պատրաստվում է նոր ինքնապաշտպանական օրենք ընդունել, որը հնարավորություն կտա Իտալիայի քաղաքացիներին կրակել տուն ներխուժած թալանչիների վրա և չհայտնվել բանտում:
Իտալիայի ներքին գործերի նախարարի այս հայտարարություններով մտահոգված են եվրոպական լիբերալ շրջանակները, սակայն Իտալիայի ներսում «Հյուսիսային Լիգա» կուսակցության վարկանիշը, ըստ որոշ հարցումների, նման մոտեցման արդյունքում բարձրացել է: