Տնտեսություն Բարի օր 

Մեր նպատակը գյուղացիներին նոր հնարավորություն տալն է՝ Տարոն Մարգարյանը գյուղմթերքի տոնավաճառի հետ կապված (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, արդեն ութերորդ տարին անընդմեջ, Երևանի Կասյան փողոցում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ միասին ծանոթացել է տոնավաճառի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

Նույն շարքից