ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր ՖԲ էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, պատիվ ունեմ հայտնելու, որ կատարելու եմ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Հաջորդ շաբաթ կնախաձեռնեմ հանդիպում բոլոր հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք աշխատանքային, ընթացակարգային և տեխնիկական բնույթի հարցեր, որոնց լուծմամբ, համոզված եմ, էականորեն կբարձրանա տեղեկատվական շրջանառության արդյունավետությունը, իսկ բյուրոկրատական անհարմարությունները՝ կհասցվեն նվազագույնին:
Վստահ եմ, որ մեզ սպասվում է անկեղծ, բաց ու արդյունավետ աշխատանք»: