Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մեղավորներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կկրեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

 

Նույն շարքից