Քաղաքական Միջազգային 

Իսպանիայի նոր վարչապետը հրաժարվել է երդվել Աստվածաշնչի վրա ձեռքը դնելով և պահանջել է հեռացնել խաչերը

Իսպանիայի նոր վարչապետ Պեդրո Սանչեսը ստանձնել է իր պարտավորութունները: Ինչպես հայտնում է BBC-ն, նոր վարչապետը հրաժարվել է երդվել ձեռքն Աստվածաշնչին դրած և պահանջել է, որ արարողությանը խաչ չլինի:

Նշենք, որ սոցիալիստների առաջնորդ Սանչեսն Իսպանիայի պատմության առաջին աթեիստ վարչապետն է: Երդմնակալության ժամանակ նա խոստացել է իր պարտավորությունները կատարել՝ առաջնորդվելով խղճով և պատվով, մնալ լոյալ թագավորին և պաշտպանել երկրի սահմանադրությունն ու հիմնարար օրենքը:

Հավելենք, որ 46-ամյա Սանչեսը փոխարինեց Մարիո Ռոխոյին, ով հեռացավ կոռուպցիոն սկանդալից հետո:

Նույն շարքից