Քաղաքական Միջազգային Բարի օր 

ԱՄՆ-ը Չինաստանից պահանջում է հայտնել, թե քանի մարդ է զոհվել 30 տարի առաջ հայտնի իրադարձությունների ժամանակ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Պեկինից պահանջել է պաշտոնապես հայտնել 1989 թվականի հունիսի 4-ին Տյանանմեն հրապարակում ցույցը ցրելու ժամանակ գրանցված զոհերի թիվը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, որով պահանջվում է նաև հայտնել տուժածների և անհետ կորածների թիվը, 30 տարի առաջ կատարվածը բնութագրվել է որպես ողբերգություն, որը խլել է անմեղ մարդկանց կյանքերը:

1989 թվականին չինական իշխանությունները որոշում կայացրեցին ցրել Տյանանմեն հրապարակի ցուցարարներին, ովքեր իրենց ակցիաները սկսել էին դեռ ապրիլին: Այդ օրերին Պեկինն ամբողջությամբ կաթվածահար վիճակում էր: Ցուցարարները պահանջում էին իշխանությունների հրաժարականը:

Այն ժամանակվա տեղեկություններով, բախման ժամանակ զոհվել է 200 մարդ, այդ թվում ցուցարարներ, զինվորներ, իրավապահ մարմինների  ներկայացուցիչներ: Տուժածների թիվը հասել է 7 հազարի:

 

 

Նույն շարքից