Հասարակություն գլխավոր 

Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում

Այսօր՝ հունիսի 4-ին, մի խումբ քաղաքացիներ օրը սկսել են Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայով: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր և տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներին:

Վարորդները, ովքեր դժգոհ են ուղևորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից, պահանջում են վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին:

Վարորդները դժգոհում են նաև, որ հունիսի մեկից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել է:

Նույն շարքից