Քաղաքական Բարի օր 

Իսրայելի վարչապետը հետաձգել է Կնեսեթում Հայոց ցեղասպանության մասին նախագծի քննարկումը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է երկրի ԱԳՆ-ի առաջարկությունը և հետաձգել է Կնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քննարկումը: Իսրայելական իշխանությունները որոշել են սպասել մինչև հունիսի 24-ը, երբ Թուրքիայում նախագահական և խորհրդանական ընտրություններ տեղի կունենան: Այս մասին հայտնում են Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ որոշումը բացատրվում է նրանով, որ հարցի քննարկումը կարող է նախընտրական արշավի ժամանակ օգտագործվել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Իսրայելի Կնեսեթի խոսնակը անհայտ ժամանակով հետաձգել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քննարկումը՝ մտահոգություն հայտնելով, որ այն անհրաժեշտ թվով ձայներ չի ստանա:

 

Նույն շարքից