Հասարակություն 

Ապրիլի 13-23-ին «Քայլ արա» նախաձեռնության հավաքի մասնակիցներից ձերբակալվել են թվով 98 անձինք

2018 թվականի ապրիլի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Քայլ արա» նախաձեռնության հավաքի մասնակիցներից ձերբակալվել են թվով 98 անձինք, որոնցից 8-ը ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում պահվելու ընթացքում կալանավորվել են, հաջորդիվ տեղափոխվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներ:

Նշված բոլոր ձերբակալվածներն էլ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 72 ժամից ավել չեն պահվել:

Նշված օրերին Դիտորդական խմբի Թեժ գծին ահազանգեր են ստացվել այն մասին, որ քաղաքացիները տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին, մոտ 30 ժամ և ավելի։ Դիտորդական խմբի արագ արձագանքման արդյունքում արձանագրվեց, որ որոշ անձիք ձերբակալվել էին Երևան քաղաքում և հաջորդիվ տեղափոխվել էին տարբեր մարզերի ՁՊՎ-ներ։

Դիտորդական խումբն արձանագրել է հետևյալ փաստերը ձերբակալվածների իրավունքների հետ կապված, որոնց վերաբերյալ համապատասխան հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ Ոստիկանապետին, այհուհետ (հրատ․ ՀՀ Ոստիկանապետ), համապատասխան մեկնաբանություններ ստանալու կապակցությամբ։ Դրանք են․

  • Բերման ենթարկված անձինք սահմաված 3+1 ժամից ավելի են պահվել Ոստիկանության բաժիններում մինչ ձերբակալվելը (հրատՀՀ Ոստիկանապետ):
  • 98 ձերբակալվածներից 31-ը ՁՊՎ են ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներով: Նշված 31 մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունված անձանցից 16-ը ստացել է բուժ. օգնություն:
  • 98 ձերբակալվածներից 31-ն է օգտվել տեսակցության իրավունքից:
  • Օրենքով սահմանված հեռախոսազանգի իրավունքից չի օգտվել ոչ մի ձերբակալված:
  • 98 ձերբակալվածներից 55 անձ ստացել է հանձնուք:
  • 98 ձերբակալվածներից միայն 46-ն են օգտվել զբոսանքի իրավունքից: Այն դեպքումերբ ձերբակալվածների զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:
  • 98 ձերբակալվածներից միայն 21-ն են ունեցել փաստաբան: Դիտորդական խմբի ուսումնասիրության (առանձնազրույցիարդյունքում պարզվել էոր շատ դեպքերում հենց վարույթն իրականացնող մարմինն է ուղղորդել ձերբակալվածներին հրաժարվել փաստաբանի ծառայությունիցորովհետև դրա անհրաժեշտությունը չկա:
  • 98 ձերբակալվածներից միայն 2-ն են օգտվել լոգանք ընդունելու իրավունքից: Այն դեպքումերբ անձնական հիգիենայի համար ՁՊՎ-ում պահվող անձինք ապահովվում են տաք ջրով և մինչև 15 րոպե տևողությամբ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ, հավելենքոր բոլոր ձերբակալվածներն էլ բերման են ենթարկվել քաղաքի տարբեր հատվածներից և մինչև երկու երեք օր պահվել են ՁՊՎ-ներում:
  • Որոշ ՁՊՎ-ների գրանցամատյաններում նշված չէր ձերբակալման, ՁՊՎ մուտք գործելու, ազատ արձակման օրերն ու ժամերը (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):
  • Անգամ արձանագրվել է դեպքերբ ձերբակալվածները ՁՊՎ-ից ազատ արձակված են եղելբայց բացակայում էր ազատ արձակման հիմքը և համապատասխան գրանցամատյանում անհրաժեշտ գրառում (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացրած աղյուսակներում:

Հավելյալ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել Դիտորդական խմբի Թեժ գծին՝ 077 85 99 66

Մանրամասն՝ այստեղ

Նույն շարքից