Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ շարունակելու է նույն ձևով քվեարկել՝ պատասխանելով հարցին, թե իրեն նկատողություն տալու որոշումը հնարավոր է արդյո՞ք, որ փոխի քվեարկության իր սկզբունքները:
Հիշեցնենք, որ Ցոլակյանը միակ հանրապետականն է, ով Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ վարչապետ ընտրելու ժամանակ կողմ քվեարկեց վերջինիս թեկնածությանը:
Հարցին, թե ոչի՞նչ, որ խմբակցությունից կարող են հեռացնել իրեն, Ցոլակյանը նշեց, որ ինքն ավելի շուտ կարող է դուրս գալ, քան՝ կհեռացնեն: