Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պատասխանելով հարցին, թե ինչ վիճակ է իր ղեկավարած կառույցում, կան արդյո՞ք կոռուպցիոն բացահայտումներ, հայտարարեց, որ նախարարության հետ կապված երկու գործ կա, որոնք գտնվում են ԱԱԾ-ում՝ նշելով, որ այդ մասով այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Հարցին, թե ինչ խնդիրներ կան նախարարությունում, Ռոստոմյանն ասաց, որ դրանք բազմազան են, և իրենք արդեն սկսել են դրանք լուծել՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է մաքսիմալ արագ:
Ռոստոմյանը նաև չասեց, թե ինչպես իրեն ընդունեցին նախարարությունում՝ կոչ անելով այդ հարցով դիմել հենց նախարարության աշխատակիցներին: