Քաղաքական Միջազգային 

Պուտինը հայտնել է, թե ինչու է հետաձգվել Թրամփի հետ հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչու է հետաձգվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավստրիական ORF-ին տված Պուտինի հարցազրույցին:

«Դա պետք է հարցնել մեր ամերիկացի գործընկերներին: Իմ կարծիքով, դրա պատճառն ԱՄՆ-ի ներսում ներքաղաքական պայքարի թեժանալն է»,-ասել է  Պուտինը:
Հունիսի 2-ին ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սպիտակ տունը պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը: Ավելի վաղ էլ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման մասով դեռ աշխատանքներ չեն տարվում:

 

Նույն շարքից