Հասարակություն Պատահարներ 

«ԲՄՎ»-ն բախվել է էլեկտրասյանը. 30-ամյա ուղևորը տեղում մահացել է

analitik.am

Հունիսի 3-ին, ժամը 1.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Հրազդան» Բ/Կ խաչմերուկից դեպի օղակաձև խաչմերուկ տանող ճանապարհին, բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը՝ 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։

Նույն շարքից