Հասարակություն 

Առաջին անգամ մայրաքաղաքում անցկացվել է«Փորձիր քեզ մարզաձևերում» կարգախոսով մարզական միջոցառումը

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել վոլեյբոլ, բասկետբոլ, սուսերամարտ և հանդբոլ մարզաձևերի՝ «Փորձիր քեզ մարզաձևերում» կարգախոսով միջոցառում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների՝ տվյալ մարզաձևերի արհեստավարժ մարզիկներն ու թիմերը հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Միջոցառմանը հետևող հանդիսատեսը հնարավորություն է ունեցել տեղեկություններ ստանալու նշված մարզաձևերի մասին, նաև ներգրավվելու պայքարի մեջ՝ փորձելով սեփական ուժերը:

Հարկ է նշել, որ այդպիսի նախաձեռնությունների հիմքում խաղային մարզաձևերի տարածումը պատանիների և երիտասարդների շրջանում խթանելն է: Միջոցառումն ավարտվել է երիտասարդական դիսկոտեկով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնությանհ ետ կապերի վարչություն

Նույն շարքից