Հայաստանում այսօր կա 10-12 օրենքով գող: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը: Նշվում է, որ օրենքով գողերի հին սերունդն արդեն գրեթե ամբողջությամբ դուրս է եկել բեմից, մնացել է միայն Վանիկը (Վանիկ Տեր-Պետրոսյանը), ով 82 տարեկան է, ունի իր բիզնեսը և փորձում է շատ չմիջամտել գործերին:
Հայտնվում է, որ նախկինում հին գվարդիան ներկայացնում էին Վզգոն (Վազգեն Ներսիսյան), Կնդոն (Մաելս Մկրտչյան), Ասո Լենինականսկին (Ասատուր Պետրոսյան), Խոյը (Ռաֆիկ Խոյեցյան), Գիժ Կառլենը (Կառլեն Թովմասյան) և այլոք: Նրանք մահացել են իրենց բնական մահով: Ինչպես նշում է աղբյուրը, Հայաստանն այս առումով տարբերվում է այլ երկրներից, այստեղ գողերը մահանում են իրենց բնական մահով:
Ինչ վերաբերում է հիմա ակտիվ օրենքով գողերին, ապա նրանց թվում են Օշականցի Գևորիկը, Սուրո Լենինականսկին, Զապը, Մանեթի տղա Սամոն, Աֆոն, Ժիրոն, Ալոն, Կոնչոն:
Նշվում է, որ կան ևս մի քանի գողեր, որոնց մասին վերջին շրջանում քիչ է խոսվում: