Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իրանն այսօրվանից սկսելու է ուրանի հարստացման հզորությունն աճեցնելու գործընթացը

analitik.am

Իրանը մտադիր է ՄԱԳԱՏէ-ին տեղյակ պահել, որ հունիսի 5-ին սկսելու է ուրանի հարստացման հզորության աճի գործընթացը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բահրուզ Քամալվանդիին:

ISNA-ն հայտնում է, որ այս մասին Թեհրանը կազմակերպությանը հայտնելու է պաշտոնական նամակի միջոցով:

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Իրանում ուրանի հարստացման հզորության աճի գործընթաց սկսելու մասին հայտնել էր երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլլահ Ալի Համենեին:

Բահրուզ Քամալվանդին նաև նշել է, որ Իրանը կարող է մի քանի օրվա մեջ ուրանի հարստացումը հասցնել 20 տոկոսի:

Իրանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ վերադառնալու է ուրանի հարստացման այն մակարդակին, որը կար մինչև վեցնյակի հետ համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, ինչի մասին մայիսի 8-ին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

 

 

 

Նույն շարքից