Գլխավոր Տնտեսություն 

Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է լինեն մեր հասարակության լիիրավ անդամները. Մանե Թանդիլյան

analitik.am

Մենք պետք է անենք այնպես, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լինեն մեր հասարակության լիիրավ անդամները, օգտվեն այն ամենից, ինչից օգտվում են մյուսները: Այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանում  2017-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Տիկին Թանդիլյանը նշեց, որ այդ նպատակով իրենց նախարարությունն աշխատանք է տանում տարբեր հասարակական կազմակերպությունների հետ. «Դուք գիտեք, որ օրենք էր նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ: Հիմա այն հետաձգում ենք՝ վերանայելու դրա նպատակայնությունը, հասկանալու համար, թե արդյո՞ք այդ օրենքն ապահովում է այն ներառականությունը, որը պետք է ունենա »:

Նախարարը նաև ընդգծեց, որ տարբեր գերատեսչություններ պարտավոր են ներգրավված լինել հաշմանդամություն ունեցողների համար լիարժեք կյանք ապահովելու գործընթացի մեջ:

 

 

Նույն շարքից