Գլխավոր Քաղաքականություն 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Հայաստան

analitik.am

Հունիսի 13-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Հայաստան: Այս մասին այսօր՝ հունիս 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանը հայտնեց նաև, որ հունիսի 18-19-ը Հայաստան է այցելելու ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը՝ ղեկավարի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպում է ունենալու Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ամսվա վերջում, Բալայանի խոսքերով, փոխադարձ այցեր են սպասվում, որոնց մասին ավելի ուշ կհայտնվի:

Բալայանը նաև հայտնեց, որ հունիսի 6-7-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրվերով մեկնելու է Ռուսաստան, որտեղ բանակցություններից բացի մի շարք հանդիպումներ կունենա այդ թվում նաև ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ և այլն:

 

 

Նույն շարքից