Գլխավոր Քաղաքականություն 

Նախատեսված է արդյո՞ք առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում

analitik.am

Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ ԱԳ  խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, թե սպասվում է արդյո՞ք առաջիկայում հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, նշեց, որ այս պահին դրությամբ նման պայմանավորվածություն չկա:
Բալայանը հայտնեց, որ պայմանավորվածություն չկա նաև արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասով:

ԱԳ խոսնակը նշեց, որ հունիսի 13-ին, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լինեն Հայաստանում, կլինի վերջիններիս և Հայաստանի նոր իշխանությունների առաջին փաստացի հանդիպումը, որից հետո կծրագրվեն հետագա քայլերը. «Մի բան կարող եմ ասել, եթե որևիցե շփում լինի, դա գաղտնի չի պահվելու, անպայման կհրապարակվի»:

 

Նույն շարքից