Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ֆելիքս Ցոլակյանն ինքն էր խնդրել մնալ խմբակցությունում. Վահրամ Բաղդասարյան

Մենք ենք հորդորել այն պատգամավորներին, որոնք, լրագրողների ձևակերպմամբ, բիզնեսի հետ կապ ունեն, այսինքն՝ ոչ քաղաքական թևին ,ազատ լինել և որոշում ինքնուրույն կայացնել, եթե խանգարող հանգամանքներ կլինեն: Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նրան, որ որոշ ՀՀԿ-ականներ լքում են խմբակցությունը:

Անդրադառնալով Ֆելիքս Ցոլակյանի հեռանալուն՝ Բաղդասարյանն ասաց՝ երբ դրված է եղել վերջինիս հեռացման հարցը հենց նա է խնդրել մնալ խմբակցությունում. «Նրան ասել էինք, եթե մեր քաղաքական որոշումներին ոչ համահունչ դեպքեր նորից կրկնվեն, հեռացման հարցը կվերանայվի: Նա էլ մտածել էր, ինձ հետ էլ հեռախոսազրույց է ունեցել՝ հայտնելով, որ ավելի լավ է դիմում գրի: Ֆելիքս Ցոլակյանը՝ այսինքն, արդեն իսկ հունիսի 1-ին խմբակցության անդամ էր սիրողական մակարդակով»:

Շիրակ Թորոսյանի մասով Բաղդասարյանն ասաց, որ իրենք են հեռացրել վերջինիս, ոչ թե նա է հեռացել:
Մյուս երկու պատգամավորի՝ Արթուր Գևորգյանի և Արման Սահակյանի մասով էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նրանք հենց այն պատգամավորներից են, որոնցից խմբակցությունը կառչած չի եղել:

Բաղդասարյանն ասաց, որ պատգամավորների հեռանալը հիվանդագին չի ընդունվում ՀՀԿ-ի կողմից:

Հարցին, թե քանի պատգամավոր կմնա ՀՀԿ խմբակցությունում, Բաղդասարյան ասաց, եթե չստիպեն՝ 54 հոգի կմնա:

Նույն շարքից