Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Երեկոյան ընտանեկան բժշկի այցերի մի մոդել կա, որն ուզում ենք ներդնել.Արսեն Թորոսյան

analitik.am

2017թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ  «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե պետպատվերների խնդիրն ինչպե՞ս են մտադիր լուծել՝ հաշվի առնելով, որ քաղաքացիները գնում են հիվանդանոց, սակայն պարզվում է, որ բուժման հնարավորությունների քանակը սպառված է:

Թորոսյանն ասաց, որ պետպատվերի խնդրում շատ հավանական է, որ հիվանդն իսկապես դիմում է այն հիվանդանոցը, որի «լիմիտը սպառված է»: Նա նաև նշեց, որ կա մի մակարդակ, երբ միջոցները վերջացած չեն լինում, բայց ասում են՝ վերջացել է:

Կոնջորյանը խոսեց նաև  մարզերում շտապօգնության մեքենաների թվաքանակը շատ քիչ լինելու մասին՝ հետաքրքրվելով, թե ինչ է արվում այս ուղղությամբ:

Նախարարն ասաց, որ շտապօգնության նոր մեքենաներ են ստանալու Չինաստանից, որը պահանջարկը փակելու է, ու դեռ ռեզերվում մեքենա է մնալու. «Մտածում ենք՝ տնային այցերի համար գյուղերին տալ: Երեկոյան ընտանեկան բժշկի այցերի մի մոդել կա, որն ուզում ենք ներդնել: Կկոչվի «այցեր տնային-շրջողական», ոչ թե շտապ. դա ճնշման, ջերմության դեպքում կկանչեն, շտապօգնությանը կօգնի, նաև կյանքեր կփրկվեն»:

Նույն շարքից