Հայաստան Քաղաքականություն 

Գործազրկությունը և աղքատությունը հաղթահարելու ճանապարհը ևս մեր աշխատանքն է.Մանե Թանդիլյան

analitik.am

Կառավարության ներկայացրած ծրագիրը, որն ԱԺ-ում կքննարկվի հունիսի 7-ին, ստեղծվել է երկար քննարկումների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Եկել ենք այն եզրահանգման, որ ծրագիրը պետք է ունենա բաղադրիչներ, որոնք կարտացոլեն հասարակության իրողությունը: Ներկա քաղաքական իրողությունը ֆիքսել ենք ծրագրում, որպեսզի կարողանանք այդ ելակետից կատարել մեր գործողությունները»,- նշեց Թանդիլյանը:

Հարցին, թե կառավարության ծրագիրը ենթադրում է տնտեսական դոկտրին, թե ինչ ժամկետներում ինչ է նախատեսված իրականացնել և ինչ արդյունք է նախատեսված ստանալ, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Դուք, հավանաբար, ձեր մոտեցումները կառուցում եք՝ սովորաբար այդպես է լինում, մոտեցումից ելնելով: Մենք ապրում ենք պատմական ժամանակներում, և սա նախատեսված էր սահմանադրությամբ: Այո, այն տնտեսական պետք է լինի, կան սկզբունքներ, մոտեցումներ, տեսլական, դրանից բխող գործողություններ»:

Սոցիալական ոլորտում փոփոխությունների մասով էլ Մանե Թանդիլյանն ասաց, որ պաշտոնավարման երկու շաբաթների ընթացքում ինքը ծանոթացել է ոլորտի յուրահատկություններին, խնդիրներին. «Դրանք հիմնականում կախված են սոցիալական աջակցության, սոցիալական արդարության սկզբունքների հետ, երեխաների խնամքի և այլնի հետ: Աշխատանքները, ծրագրերը կան ու արվում են: Ես կցանկանամ, որ մենք հասկանանք, որ այս նախարարությունը աշխատանքի նախարարություն է, գործազրկությունը և աղքատությունը հաղթահարելու ճանապարհը ևս մեր աշխատանքն է»:

Նույն շարքից