Հայաստան Քաղաքականություն 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ   ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է. «Հանդիպումների բովանդակության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»։

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով համանախագահների կողմից նոր առաջարկություններին՝  Բալայանն ասաց, որ դեռևս նման տեղեկություններ չկան. «Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթներն արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել»:

Նույն շարքից