Հայաստան Քաղաքականություն 

Մանե Թանդիլյանը դատապարտյալների աշխատանքի ապահովման հարցով կհամագործակցի արդարադատության նախարարության հետ

analitik.am

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը խոստանում է Արդարադատության նախարարության հետ համագործակցել քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար աշխատանք ապահովելու ուղղությամբ:  ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նախարարը նշեց, որ այս հարցում իսկապես խնդիր կա, քանի որ շատ դատապարտյալներ ցանկանում են աշխատել, սակայն նման հնարավորություն ստեղծելու տարբերակները սահմանափակ են:

«Այս խնդիրը իսկապես կա, բայց կա նաև տեսակետ, որ քաղաքացիներին այստեղ չես կարող լայն հնարավորություն տալ տարբեր աշխատանք իրականացնել: Դրանք սահմանափակ են, և սա որոշ դեպքերում մարդու իրավունքների հետ կապված խնդիր է առաջացնում, և այս առումով Արդարադատության նախարարության հետ աշխատանք կա իրականացնելու»,–  ասաց նախարարը:

Նա խոստացավ համագործակցել Արդարադատության նախարարության հետ և հասկանալ, թե որոնք են այդ հնարավորությունները, որովհետև դրանք այնքան էլ շատ չեն: Մանե Թանդիլյանը նաև կարծիք հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար աշխատանքի հնարավորության ստեղծումը նաև լավ լուծում է, որպեսզի նրանք հետագայում ազատության մեջ  կարողանան ավելի հեշտ ինտեգրվել հասարակություն:

Նույն շարքից