Հասարակություն 

Ջերմուկում ճանապարհ են փակել, սպասում են իշխանության արձագանքին

analitik.am

Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները կրկին փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը։ Նրանք մեկ շաբաթ առաջ էլ ճանապարհ էին փակել՝  պահանջելով, որ հանքի շահագործումը չի սկսելու։

Համայնքների բնակիչները  պայմանավորվածություն էին ձեռք բերել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որ կառավարությունը ծրագիր կուղարկի, հանձնաժողով կկազմի՝ ստուգելու համար հանքի շահագործման հետևանքները, սակայն ոչ մի հանձնաժողով դեռևս չի ստեղծվել։

Հանք տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Քաղաքացիները սպասում են իշխանության արձագանքին։

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով, որ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է:

Նույն շարքից