Հայաստան Քաղաքականություն 

«Արի տուն»-ը կհետաձգվի. Ի՞նչ անեն մասնակիցներն, ովքեր արդեն գնել են ավիատոմսերը. Պարզաբանում է Սփյուռքի նախարարը

analitik.am

«Արի տուն», «Իմ Հայաստան» և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես հետաձգվում են: Դրանք կմեկնարկեն նախատեսված ժամանակից ավելի ուշ՝ սակայն բովանդակային առումով ավելի հարստացված ու վերանայված:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը. «Արի տուն» ծրագրի, «Իմ Հայաստան» փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, բյուջեները հաստատված են: Եվ մենք կամ պետք է չեղարկեինք դրանք, կամ հետաձգեինք: Լավագույն լուծման եկանք՝ ծրագրերը ժամանակավորապես հետաձգեցինք: Դրանք կիրականացվեն, բայց ոչ հունիսի 17-ից: Մենք հավուր պատշաճի կպատրաստվենք դրանց»:

Հայրապետյանը նաև նշեց, որ  շատ ծառայությունների համար նախատեսված են բավականին բարձր գներ:

«Մեզ համար  սկզբունք է, որ կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն: Այդ ծրագրերը բովանդակային առումով կհարստացվեն: Որևէ մրցույթի դեպքում չպետք է սահմանվեն առավելագույն գներ»:

Անդրադառնալով ծրագրերի մասնակիցների կողմից արդեն իսկ գնված ավիատոմսերին՝ Հայրապետյանն ասաց, որ այս որոշումները միտված են նրան, որ նրանք այսօր մի փոքր նեղություն կրեն, սակայն վաղը գան ու հասկանան, որ ամեն մի դրամ ծախսվել է նպատակային:

Նույն շարքից