Հասարակություն 

Երևանյան ամառ 2018. բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում

analitik.am

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Ես և բնությունը» խորագրով բնասիրական դիմակահանդես: Միջոցառման ծրագիրը բազմաժանր էր և ուղղված երեխաների ժամանցը հնարավորին ուրախ և օգտակար կազմակերպելուն:

Սիրահարների այգու մի հատվածը տրամադրվել էր պատանի նկարիչ-նկարչուհիներին, ովքեր տեղում ստեղծագործում էին բնության թեմատիկայով: Մեկ այլ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր շփում տարբեր կենդանիների հետ: Դիմակահանդեսի կանոնների համաձայն՝ երեխաները միջոցառմանը մասնակցել են իրենց սիրելի կենդանիների կերպարանքով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև բազմատեսակ խաղեր, ինչպես նաև բազմաժանր շոու-ծրագիր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից