Այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանում 2017-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ պայմաններն ու պահանջներն ապահովելու դեպքում ցանկացած մարդու կթույլատրվի դեղ ներկրել Հայաստան, սակայն դա լինելու է վերահսկողությամբ:
Նախարարի խոսքերով, դեղերի շուկայում մոնոպոլիա չի եղել, սակայն ներկրում իրականացրել է 3-4 կազմակերպություն, իսկ հիմա դա կարող է անել ցանկացած ուզող:
Թորոսյանը նշեց, որ մտադրություն կա նաև դեղերի ԱԱՀ-ն վերացնել, ինչի արդյունքում գները կնվազեն։