Բարի օր Տնտեսություն 

Քաղաքացիներին պետք է ընտրության հնարավորություն տալ. Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակի մասին

analitik.am

«Մենք մտադիր ենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի հետագայում հետաձգման կարիք այլևս չլինի»,-այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների եհտ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:
Թանդիլյանը հիշեցրեց, որ կուտակային պարտադիրի բաղադրիչը երկու անգամ հետաձգվել է՝ 2014-ին, 2017-ին. «Հիմա դիտարկում ենք անում, որպեսզի կարողանանք այնպիսի լուծում տալ, որն ընդունելի կլինի հասարակության համար»:

Նախարարն ասաց, որ հասկանում են դժգոհություները, որոնք առկա են հասարակության մեջ՝ նշելով, որ այդ դժգոհությունը մեղմելու համար որոշակի փոփոխություններ եղել են, սակայն դեռ մինչև վերջ հարցը չի լուծվել, դրա համար էլ էլի լուծումներ պետք է լինեն:

Թանդիլյանը խոստովանեց, որ պարտադիրի բաղադրիչի հերթական անգամ հետագձումը ռիսկային է, բայց դրա համար էլ հենց լինելու են հանդիպումներ և քննարկումներ. «Քաղաքացիներին պետք է ընտրության հնարավորություն տալ, ես միշտ ընտրության կողմնակից եմ»:

Նույն շարքից